100 անգամ ասեցի՝ այդ հարցերին ես պատասխանել եմ ու հերիք է ավել – պակասես … շարունակելու բան չունեմ

Gagik Tsarukyan

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում մեկնաբանել հարցը՝ արդյոք ինքը Մարտի 1֊ի գործի շրջանակում հարցաքննվել է, թե՝ ոչ։ Նա հորդորեց հարցն ուղղել նման լուրեր տարածողներին։

Ինչ վերաբերում է նրա թիկնազորի՝ Մարտի 1-ի գործողություններին մասնակցելուն, Գագիկ Ծառուկյանն ասաց.

«100 անգամ ասեցի՝ այդ հարցերին ես պատասխանել եմ ու հերիք է ավել-պակասես… շարունակելու բան չունեմ»,֊ ասաց նա։

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչու է խմբակցության պատգամավորներին արգելել Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ տեսակետ հայտնել, Ծառուկյանն արձագանքեց.

«Մուտիլովկաներ մի արեք, ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքն ասելու, բայց եթե հարց կա, որը մենք պետք է խմբակցությունով քննարկենք, ապա պիտի հավաքվենք բոլորս ու քննարկենք»։

Ավելի վաղ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործի մասին, ասել էր՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին։ Հայտարարությունից հետո ԲՀԿ-ն նիստ էր արել, որից հետո արդեն 2 օր է՝ Վարդան Ղուկասյանն ԱԺ նիստերին չի մասնակցում։ Գագիկ Ծառուկյանն ասաց՝ ինքը Վարդան Ղուկասյանին նկատողություն չի արել։

Հիշեցնենք նաեւ, որ օրեր առաջ Ծառուկյանը լրագրողներին ասաց, որ իրեն հարցեր տան սպորտից, ներդրումներից եւ ոչ թե Մարտի մեկից, Սերժ Սարգսյանից կամ Ռոբերտ Քոչարյանից։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...