2020-ի նախագահական ընտրություններում կհաղթի Թրամփը․ հարցում

- in Միջազգային
donald-trump

ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ 2020-ին կայանալիք ընտրություններում կհաղթի գորոծղ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին է վկայում SSRS-ի իրականացրած հարցումը, փոխանցում է CNN-ը։

Հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 54 տոկոսը կարծում է, որ Թրամփը կպաշտոնավարի երկրորդ անգամ, իսկ 4 տոկոսի կարծիքով նա կպարտվի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգվածային լրատվամիջոցներին, որոնք քննադատում են նրա կաբինետի գործունեությունը, «կոռումպացված ԶԼՄ-ներ» է անվանել և մեղադրել իր վարկանիշը նվազեցնելու մեջ: Նա Twitter-ի իր էջում նման մեղադրանք է հրապարակել հունիսի 5-ին:

«Եթե ամբողջովին կոռումպացված լրատվամիջոցները ավելի քիչ կոռումպացված լինեին, ապա ես 15 կետով վեր կբարձրանայի վարկանիշներում շնորհիվ տնտեսության մեջ մեր հսկայական հաջողության: Եթե կոռումպացված լրատվամիջոցներն իսկապես արդար լինեին, ես 25 կետով վեր կբարձրանայի: Սակայն, չնայած «ֆեյք լուրերին», մենք հիանալի արդյունքներ ունենք», – գրել է Սպիտակ տան ղեկավարը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...