9֊րդ դասարանցիների քննության գնահատականներն արդեն պատրաստ են

- in Կրթություն

Գնահատման եւ Թեստավորման կենտրոնից հայտնում են, որ 9֊րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննության գնահատականները և ձևաթղթերը (սքանավորված տարբերակները) այսօր արդեն ուղարկվել են այն դպրոցներ, որտեղ սովորում են աշակերտները։

Գնահատականները և ձևաթղթերի պատճենները աշակերտները կարող են ստանալ դպրոցից։

Գնահատականների բողոքարկում աշակերտները կարող են անել այսօր՝ հունիսի 2֊ին կամ վաղը՝ հունիսի 3֊ին իրենց ուսումնառության դպրոցներում բողոքարկման դիմում գրելով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments