9 տարեկան երեխան մոր կողմից անզգուշաբար արձակած կրակոցի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

- in Իրավունք
shtap ohnutyun 1

Ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դեպքի փաստով։

Ժամը 19։20-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի միջին երրորդականի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Արտանիշ գյուղի բնակիչ՝ 9-ամյա Ա. Գ.-ն է, ով վնասվածքը ստացել է հրացանից արձակած կրակոցի հետևանքով։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Ա. Գ.-ն իրենց տան բակում «Բայկալ» տիպի օդամղիչ հրացանից կրակոցներ է արձակել թիրախի վրա։ Դա տեսնելով՝ նրա մայրը՝ Գ. Աղաջանյանը, լիցքավորված հրացանը վերցրել է երեխայի ձեռքից և ուղղություն վերցրել թիրախի մոտ՝ ուսումնասիրելու այն, և մայրը, չիմանալով, որ հրացանը վերալիցքավորված է, պատահաբար քաշել է ձգանը, ինչի հետևանքով հնչել է կրակոց, և որդին ստացել է վնասվածք։