Տասն օրվա ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կներկայացնի էներգետիկ համակարգի խոշոր խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում  այս մասին հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Եղել է էներգահամակարգի խոշոր խափանում և պետք է իրականացնել ստուգողական աշխատանքներ, որպեսզի պարզվի՝ դա եղել է միտումնավոր միջամտության արդյունքո՞ւմ, թե՝ եղել է տեխնիկական պատճառներով։ Այս բոլոր վարկածները կստուգվեն, կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։ Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է, և 10 օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն»,– նշեց Վանեցյանը։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...