Ազգային մարզադաշտը կլինի Երևանում. ներդրողն արդեն կա

- in Հասարակություն
futbol

Երևանում կառուցվելիք Ազգային մարզադաշտը կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան և կտեղավորի մոտ 35-40 հազար հանդիսական:

Այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ միացմամբ հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը: «Դեռևս ապրիլ ամսվա վերջին մեկնել էի ԱՄՆ, որպեսզի տեղում բանակցություններ վարեմ հնարավոր ներդրողի հետ: Ամերիկյան ներդրողն արդեն իսկ պաշտոնական առաջարկ է կազմել և ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Ներդրողը պատրաստ է մինչև 300 միլիոն դոլար ներդրում կատարել Հայաստանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ կառուցելու համար: Մարզադաշտը կունենա մոտավորապես 35-40 հազար նստատեղ, կբավարարի միջազգային ամենաբարձր ստանդարտներին »,-ասել է Լոռեցյանը:

Վերջինս շեշտել է, որ մարզադաշտը կառուցվելու է Երևան համայնքի տարածքում, քանի որ ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ ունենալ Երևանից դուրս՝  նշանակում է հնարավորություն չունենալ ընդունել միջազգային ամենաբարձր մակարդակի հանդիպումներ, ինչպիսին են եվրոպական եզրափակիչները կամ Եվրոպայի առաջնության խաղերը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...