Աղբի գումար այլեւս չեն հավաքի. նոր ձեւ են մտածել

- in Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է՝ քանի որ  աղբահանության գումարները դժվար են հավաքվում («մանր գումար է»․ 200  դրամ՝ 1 շնչին), որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների 0,25 տոկոսի գանձումից։

Փաստորեն, քաղաքապետարանը փորձում է ազատվել փող հավաքելու դարդից, նման բան հնարավո՞ր է՝ կա՞ որեւէ երկրում նման փորձ՝ հարցրինք ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Ես չեմ հանդիպել նման փորձի։ Ելնելով փոխքաղաքապետի հայտնածից` տեղյակ եմ, որ կա նախագիծ` աղբի այլընտրանքային գանձմանն առնչվող, ինչը կարող է լինել ներկրված ապրանքների մաքսազերծման ժամանակ․ դետալներին դեռ չեմ տիրապետում»:

Ե՞րբ կդրվի քննարկման նախագիծը։ «Սարգսյանը նշել է, որ այն արդեն կառավարությունում քննարկվում է, որովհետեւ ենթադրում է օրենսդրական փոփոխություններ»: