us-russia

Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն եւ նրա դեմոկրատ պաշտոնակից Քրիս վան Հոլենն առաջարկում են ԱՄՆ-ի ռազմական բյուջեում ամրագրել «ընտրություններին միջամտելու» համար ընդլայնված պատժամիջոցների հնարավորություն Ռուսաստանի Էներգետիկական, բանկային եւ պաշտպանական հատվածի դեմ, բայց սոսկ այն դեպքում, եթե ապագայում պարզվի նման միջամտության առկայությունը:

Պրոֆիլային կոմիտեներին հղած համապատասխան նամակը սենատորները հրապարակել են հուլիսի 29-ին: Ներկայացուցիչների պալատը եւ Սենատն այժմ զբաղված են ընդարձակ պաշտպանական բյուջեի համաձայնեցմամբ: Դրանում կարող են ամրագրվել նորմաներ, որոնք անմիջականորեն չեն վերաբերում պաշտպանությանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...