usa-spitak-tun

ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների սենատորները շարունակում են նախագահ Դոնալդ Թրամփի վրա ճնշում գործադրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:

Հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը Սենատ են ներկայացրել պատժամիջոցների նոր առաջարկ:

Այս մասին հայտնում է «Euronews» լրատվամիջոցը:

Առաջարկում նշված է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում հաստատել է ավտորիտար ռեժիմ, ինչի հետևանքով ոտնահարվում են մարդկանց իրավունքները: Ուստի, օրենքների շրջանակներում, Անկարայի դեմ պետք է կիրառվեն բոլոր անհրաժեշտ պատժամիջոցները»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...