Այս դեպքերը մեր վերահսկողության տակ են. ՍԱՊԾ պետը՝ Սևանա լճից ջուր խմած և հետո սատկած կովերի դեպքի մասին

- in Պաշտոնական

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սևանա լճից ջուր խմած և հետո սատկած կովերի դեպքին.

«Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողության տակ են:

Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել են, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ:

Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով հենց դա է պատճառը: Ավելի ստույգ կիմանանք համապատասխան ախտորոշիչ միջոցների ավարտից հետո: Հրահանգել եմ, որ դեպքի վայր մեկնեն լաբորատորիայի համապատասխան մասնագետները:

Հ.Գ. Այդ տարածքում հաճախ են լինում նման դեպքեր»:

Հիշեցնենք, որ, ըստ հրապարակումների, Մարտունիում Սևանա լճից ջուր խմելուց հետո կովերը իրենց սկսել են տարօրինակ պահել, ուռչել են, հետո սատկել:

https://www.shantnews.am/wp-content/uploads/2019/07/65878757_2317070298328108_8564675842087583744_n-1.jpg