Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր կայացավ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատարանի որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննության առաջին նիստը։ Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրող դատախազը չէր կարողացել ներկայանալ դատարան:

Նշենք, որ Քոչարյանի գույքի ու հաշիվների վրա կալանք դրվել էր նախորդ տարի՝ նրան մեղադրանք առաջադրելուց հետո: Բայց այս տարվա հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր որոշում, ըստ որի՝ մասնակի  բավարարվել էր Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին։ Դատարանն արձանագրել էր, որ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում։

Այսօրվա դատական նիստին մասնակցում էր նաև Ռոբերտ Քոչարյանը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ որոշեց այսօրվա նիստին մասնակցել: Անպայման պիտի բացատրե՞մ ձեզ,- արձագանքեց Քոչարյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...