Աստղագուշակ՝ Հուլիսի 9-ի համար

- in Հասարակություն
horoskop

Խոյ

Խոյերը կարող են համատեղել հաճելին օգտակարի հետ: Հետաքրքրություն կառաջացնեն և հաճույք կպատճառեն նույնիսկ ամենապարզ զբաղմունքները, եթե դրանցում կարող եք ինչ-որ բան սովորել կամ վարպետություն ցուցադրել: Հարմար օր է նաև պարապմունքների, մաքրության, կենդանիներին վարժեցնելու, բարդ իրավիճակների համար մարտական կամ այլ հնարքներ մշակելու համար: Ակտուալ է ծնողներին օգնությունը, ընտանեկան գործերին մասնակցությունը:

Ցուլ

Ցուլերին հիանալի օր է սպասվում: Ցանկությունները կհամապատասխանեն հնարավորություններին, մերձավոր շրջապատում անդորր կտիրի: Չարժե մենակ մնալ. օրը հարմար է միասին հանգստի, այցերի, փոխօգնության, ընտանեկան հետաքրքրությունների իրականացման համար: Օգտակար է չափավոր ակտիվությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունները կարելի է ներդաշնակորեն համատեղել ինտելեկտուալ հոբբիի, ստեղծագործության հետ:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են չվախենալ իրադարձությունների բացասական զարգացումից: Նույնիսկ եթե ամեն ինչ կարգին չէ, այսօր կարելի է վերականգնել խաղաղությունը, փոխզիջում գտնել: Լավ է հյուրեր ընդունել: Հաջողություն են խոստանում տան բարեկարգման միջոցառումները: Հարմար պահ է ընտանեկան գնումների, շուկա կամ սուպերմարկետ այցելելու համար: Երեկոյան բացառված չէ տպավորություններով գերհագեցածությունը:

Խեցգետին

Խեցգետինները կարող են մոռանալ առօրյայի մասին, որպեսզի ամբողջությամբ նվիրվեն հետաքրքրությանը, ստեղծագործությանը, գնումներին կամ ակտիվ հանգստին: Օրվա մթնոլորտը տրամադրում է բնության մեջ գտնվելու, զբոսանքի, խնջույքի: Հիանալի պահ է սիրային հաջողությունների ամրապնդման համար: Բաժանման մեջ հեռավորությունը կրճատելուն կնպաստեն ռոմանտիկ նամակները, ձայնային հաղորդագրությունները, վիդեոհանդիպումները:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում այս օրն ընտրել նոր բարձունքներ գրավելու, սովոր տարածքը լքելու համար: Հաջող օր է զանազան փոխկապակցված տնտեսական հարցեր լուծելու համար: Պայմաններ կան նաև ինտելեկտուալ ակտիվության, հուզող թեմաների խորացված ուսումնասիրության համար: Հնարավոր է հետաքրքրություն հոգեբանական մարզումների, մոգական տեխնիկաների, հոգևոր պրակտիկաների, բարդ ենթատեքստով երաժշտության և ֆիլմերի նկատմամբ:

Կույս

Կույսերի տրամադրության մեջ այսօր գերակշռում են դրական նոտաները: Այն, ինչը բացասական զգացմունքներ էր առաջացնում, այսօր կարող է դրական ընկալվել: Օրը թույլ է տալիս հավասարակշռություն պահպանել երկու հետաքրքրությունների, տարբերակների, ծրագրերի միջև՝ վերջնական ընտրություն չկատարելով: Շատ Կույսեր կկարողանան օգուտ քաղել անորոշ իրավիճակից: Տնային գործերը կկարգավորվեն: Հնարավոր է կարողանաք խուսափել պատասխանատվությունից:

Կշեռք

Կշեռքներին չի խանգարի շփման շրջանակը կրճատելը, շտապողականության մակարդակը իջեցնելը: Դա ամենևին չի նշանակում անգործության կամ միայնության կոչ, ավելի շուտ աստղերը ձեզ խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ ներքինին, այլ ոչ արտաքինին: Օրը հարմար է ինտենսիվ ընթերցանության, աշխատանքային կամ տնային տարածքի բարեկարգման, մտերիմներին օգնելու, բնության հետ շփման, արվեստից հաճույք ստանալու համար:

Կարիճ

Կարիճներին օրը թույլ է տալիս լիցքավորվել լավատեսությամբ, ավարտին հասցնել գործը, առաջ տանել գաղափարը, ամրացնել հարաբերությունները կամ հեղինակությունը: Հանգամանքները նպաստում են ռոմանտիկայի, արկածի, էկզոտիկայի կամ հանդիսավորության երանգներով ցանկացած իրադարձության: Հիանալի պահ է ճանաչողական, ստեղծագործական, հետազոտական միջոցառումների համար: Լավ օր է ճանապարհորդների, սիրահարների համար:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար այսօր քիչ կլինեն արտաքին հաղթանակները: Պակաս կարևոր չէ համամասնակցության զգացողությունը, միայնության դեմ դեղամիջոցը: Դա կարող է լինել ձեր սիրելի գիրքը, խաղը, ֆիլմը, ծանոթ վայրերում գտնվելը: Արժե պահպանել կապը հոգեպես մոտ անձանց, ընտանիքի, ըմբռնող ընկերոջ հետ: Եթե փառասեր եք, օգտակար կլինի ծանոթանալ ականավոր մարդկանց կենսագրություններին. բացառված չէ, որ դրանցում ձեզ համար ուսուցողական շատ բան գտնեք:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար դրական օր է: Այն թույլ կտա ամրապնդել համագործակցությունը, պահպանել շահեկան ծանոթությունը, ընդլայնել ազդեցության գոտին, յուրացնել հավելյալ հնարավորություններ, ծավալներ, տարածքներ: Այն, ինչն անիրականանալի էր թվում, այսօր կարող է իրական դառնալ: Չարժե հրաժարվել հաջող հնարավորությունից, օգնությունից, առաջարկությունից, կանխավճարից, անհրաժեշտ միություն հրավերից:

Ջրհոս

Ջրհոսները հնարավորություն ունեն ուղղելու սխալը, վերականգնելու առողջությունը, կարգավորելու հարաբերությունները մտերիմների կամ անհրաժեշտ մարդկանց հետ: Հնարավոր է դրա համար ստիպված լինեք որոշ մանր փորձությունների միջով անցնել, գնալ զիջման, ինչ-որ բան զոհաբերել: Չարժե նախաձեռնություն դրսևորել, փորձել վերահսկել իրադարձությունները, վախենալ: Խորհուրդ չի տրվում նյարդայնանալ  և ագրեսիա դրսևորել:

Ձկներ

Օրը կարևոր է այն Ձկների համար, ովքեր մեծ նշանակություն են տալիս ամուսնությանը կամ այլ միության, ինչպես նաև իմիջին, ճանաչվածությանը, անձնական համբավին: Շատ Ձկների համար կշիռ կունենա հարգարժան մարդու, մտերիմ անձնավորության կամ մարդկանց որոշակի խմբի կարծիքը: Լավագույն պահը չէ բացահայտ առաջնորդության համար: Եթե ցանկանում եք ինչ-որ մեկին անհրաժեշտ ուղու վրա դնել, ավելի լավ է դա անել աննկատ: