Արաբկիր բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել

- in Առողջություն
hivandanoc

Երեկ՝ հուլիսի 19-ին, Արաբկիր բժշկական կենտրոնում մահվան դեպք է տեղի ունեցել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում մահացել է 14-ամյա աղջիկ:

Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած երեխան Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ, 14-ամյա Անժելա Պ.-ն է: Թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: