Արարատում ՊՆ համարանիշներով բեռնատար է կողաշրջվել. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում

- in Պաշտոնական
Arcrun Hovhannisyan

Արարատի մարզում ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներով բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել:

Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Որևէ մեկի կյանքի վտանգ չի սպառնում, թեթև վնասվածքներ է ստացել վարորդը, ում տրամադրվել է համապատասխան բուժօգնություն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: