Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարևորի մասին.

ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում 2019 թվականի համար նախատեսված ՀՀ ճանապարհների շինարարության, նորոգման և հիմնանորոգման աշխատանքների գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։

Բոլոր այն կազմակերպությունները, ովքեր երբևէ առնչվել են խնդրո առարկա գնման գործընթացներին և տուժել ցուցաբերած խտրական վերաբերմունքից, կարող են դիմել ՊՎԾ՝ գրելով նամակ letters@supervision.am էլ․ հասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ նամակ ուղարկել ք․ Երևան, Մաշտոցի 47 հասցեով»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...