Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին

- in Մամուլ

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին արդեն տեղեկացրել են, որ նա օգոստոսի 1-ից ազատված է աշխատանքից: Ըստ ծանուցման` Խուրշուդյանն աշխատանքից ազատվում է` իր աշխատանքին անհամապատասխանության հիմքով:

Ըստ մեր տեղեկությունների` Թորոսյանը Խուրշուդյանի հարցը բարձրացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, որից հետո վարչապետը փաստեր է պահանջել առողջապահության նախարարից: Վերջինիս ինչ-որ բաներ, այնուամենայնիվ, ներկայացրել է, որից հետո էլ նման որոշում է կայացվել:

Հիշեցնենք, որ սա նույն Խուրշուդյանն էր, որին հենց Արսեն Թորոսյանն էր երաշխավորել, որ նշանակվի եւ նույնիսկ պաշտոնական արձանագրություններում կա, թե ինչպես է առաջադրել եւ կողմ քվեարկել Խուրշուդյանին: Բայց երբ 2019թ. հունվարից Առողջապահական տեսչությունը առանձնացավ նախարարության կազմից, Թորոսյանը սկսեց Խուրշուդյանից ազատվելու օպերացիան ու, պարզվում է, հաջողեց:

Նշենք, որ այս օրերին փորձում ենք կապ հաստատել Խուրշուդյանի հետ, սակայն չի ստացվում»: