Արտակարգ դեպք Լոռիում. այրվել է բենզինով լի գնացքը

- in Տնտեսական
Hrdeh

Լոռու մարզի Թումանյան կայարանում այրվել է բենզին տեղափոխող գնացքը՝ բենզինով բարձված 8 ցիստեռները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամանել են Լոռու մարզային փրկարական վարչությունից 9 մարտական հաշվարկ: Լոռու մարզային փրկարարների հմուտ գործողությունների արդյունքում կանխվել է հնարավոր պայթյունը:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: