Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը մեր առաջնահերթություններից է

- in Պաշտոնական
LGHH

«Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը մեր առաջնահերթություններից է»,- «Ապառաժ»-ի հարցին ի պատասխան այս մասին այսօր կայացած  ճեպազրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը` մատնանշելով Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասը:

Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այս հարցը  ժամանակ առ ժամանակ բարձրացվելու է գերատեսչության կողմից՝ հանրային հնչեղություն ապահովելու նպատակով:

«Թող ոչ ոք չմտածի, թե իրենց տարածքային ամբողջականությունն ավելի կարեւոր է, քան Արցախի Հանարապետության տարածքային ամբողջականությունը: Բոլորը պետք է հասկանան, որ մենք եւս սկզբունքներ ունենք, եւ որ հետամուտ ենք մեր տարածքային ամբողջականության վերականգնման հարցում: Եթե դա որոշ մարդկանց համար զուտ տարածք է, ապա մեզ համար՝ հայրենիք, որը ամրագրված է նաեւ ԱՀ Սահմանադրությամբ»,- մասնավորապես ասել է Մայիլյանը: