Sevan

Սևանա լճի ափամերձ տարածքների ռեստորանների և հանգստավայրերի սեփականատերերի մի մասը Սևանի քաղաքապետարանի առջև է, մյուս մասը փակել է Երևան-Սևան մայրուղին:

Նրանք պահանջում են, որ Շրջակա միջավայրի պահպանության և Առողջապահության նախարարները հերքում տարածեն, թե Սևանի ջուրը մաքուր չէ, ու այնտեղ լողալը վտանգավոր է:

Ցուցարարները պնդում են, որ իրենք ամեն օր այնտեղ լողանում են.

«Ես ամեն առավոտ ժամը 6-ին լողանում եմ Սևանում, ինչի՞ ինձ ոչ մի բան չի լինում»:

«Եկեք գնանք տեսեք, իմ ափը լրիվ մաքուր է, գնանք տեսեք՝ ինչքան հանգստացող ունեմ»:

Ցուցարարների պատվիրակները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետի և Սևանի քաղաքապետի հետ, սակայն ինչպես հայտարարեցին, նրանց պատասխանն իրենց չի գոհացրել.

«Ինչ ասեն, ասում են՝ Ազգային պարկի խնդիրն է: Հիմա էլ փորձում են կապ հաստատել Բնապահպանության ու Առողջապահության նախարարների հետ, տեսնենք կգա՞ն, թե՞ չեն գա»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...