Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Ռուբեն Վարդազարյանը 2019 թվականի մարտի 15-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:

Տարեսկզբում Վարդազարյանն ունեցել է 2 մլն 800 հազար դրամ եւ 47 հազար դոլար, որը տարեվերջում դարձել է 2 մլն 700 հազար դրամ եւ 47 հազար դոլար:

2018-ին Վարդազարյանն ունեցել է 9 մլն 7 հազար 244 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

2018-ի մարտին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Վարդազարյանն ունի 3 անշարժ գույք՝ բնակարան, անհատական բնակելի տուն`հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, եւ բազմաբնակարան բնակելի շենք՝ բնակելի եւ ոչ բնակելի ընդհանուր օգտագործման տարածքներով:

Որպես շարժական գույք՝ Վարդազարյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա՝ «AUDI Q7 3.0 TD» մակնիշի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...