Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ բողոքի ակցիա իրականացնող վեց աջակից բերվել են Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին:

«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Նրանց ոստիկանություն են բերել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: Ոստիկանությունում արձանագրություններ կկազմեն և այդ անձանց ազատ կարձակեն»,- նշեցին ոստիկանությունից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...