Ոստիկանությունը բերման է ենթարկել Ամուլսարի պահապանների համար դրամահավաք իրականացնող Աննա Շահնազարյանին

- in Հասարակություն

Երեկ՝ հուլիսի 6-ին, ոստիկանությունը բերման է ենթարկել ՀԲՃ անդամ,  Ամուլսարի պահապանների համար դրամահավաք իրականացնող Աննա Շահնազարյանին։

Շահնազարյանը հայտնել է, որ ոստիկանները մոտեցել և պահանջել են, որ դրամահավաքը դադարեցվի։ Դրամահավաք իրականացնողները նշել են, որ դրամահավաքն արդեն ավարտում են, բայց պահանջել են ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որոնց համաձայն իրենք պետք է դադարեցնեն այն։

Ոստիկանությունը դրամահավաքի հետ կապված փաստաթղթեր է պահանջել, ինչին ի պատասխան քաղաքացիները պահանջել են ներկայացնել այն իրավական ակտերը, որոնցով կարգավորվում է դրամահավաքների իրականացումը։ Ոստիկանությունը չի ներկայացրել որևէ հիմնավորում, այնուհետև բերման է ենթարկել Աննա Շահնազարյանին։