Բժիշկները բացատրել են, թե ինչու է ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո որոշ մարդկանց դեմքը կարմրում

- in Առողջություն
Gini

Հայտնի է, որ ոմանք ալկոհոլ խմելուց հետո խիստ կարմրում են: Եվ դա անհանգստացնող նշան է, նման եզրահանգման են եկել փորձագետները: Այս փաստը կարող է վկայել հիպերտոնիայի կամ ուռուցքային հիվանդության զարգացման բարձր ռիսկի մասին:

Այս երևույթին են վերաբերում երկու ուսումնասիրությունները: Առաջինի համաձայն, որի ընթացքում վերլուծվել է ճնշումը, որոշ մարդկանց մոտ ալկոհոլ խմելուց հետո հիպերեմիա է ի հայտ գալիս, մինչդեռ մյուսների մոտ նման ազդեցություն չի լինում: Դիտարկումների ընթացքում հաշվի է առնվել նաև տարիքը, կշիռը, ծխելու հակվածությունը և ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակը: Եզրակացությունը միանշանակ է. տղամարդկանց մոտ, որոնք ալկոհոլից հետո կարմրում են, գոյություն ունի հիպերտոնիայի զարգացման ավելի բարձր ռիսկ, եթե շաբաթական առնվազն 4 չափաքանակ ալկոհոլ են օգտագործում:

Երկրորդ հետազոտությունը վերաբերում է կոկորդի կամ կերակրափողի քաղցկեղի և ալկոհոլային խմիչքից հետո կրամրելու մեջ եղած կապին: Գիտնականները խոստովանել են, որ այդ ազդեցությունը հատկապես արտահայտվում է այնպիսի գենոտիպով մարդկանց մոտ, որը թույլ չի տալիս արդյունավետորեն մասնատել էթանոլը. դրանք հիմնականում Արևելյան Ասիայի բնակիչներն են: Այս գենոտիպի ներկայացուցիչների մարմնում արագ կուտակվում է էթանոլի մասնատումից առաջացած թունավոր ացետալդեհիդը: Դեմքի կարմրումը արյան անոթների ռեակցիան է արյան մեջ վնասակար նյութի բարձր խտության նկատմամբ: