Դիվանագիտության մասին՝ հանրամատչելի լեզվով – Լուսանկարներ

- in Մշակույթ
grqer

Լույս են տեսել Նարեկ Գրիգորյանի «Դիվանագիտություն. ընդհանուր հիմունքներ» և «Միջազգային հարաբերություններ. տեսագործնական հարցեր» գիտական ձեռնարկները, որոնց շնորհանդեսը կայացավ Երևանի Ավ. Իսահակյանի գրադարանում:

Ներկա էին գիտանականներ, քաղաքագետներ, արվեստագետներ, նաև նրանք, որոնք իրենց գործուն աջակցությունն էին բերել գրքերի հրատարակման գործում:

Մեզանում դիվանագիտության և միջազգային հարաբերությունների մասին հայերեն լեզվով գիտական և ուսումնական գրականության մեծ պակաս կա: Պատահական չէր, որ երիտասարդ քաղաքագետ, միջազգայնագետ Նարեկ Գրիգորյանի «Դիվանագիտություն. ընդհանուր հիմունքներ» և «Միջազգային հարաբերություններ. տեսագործնական հարցեր» գիտական ձեռնարկների շնորհանդեսին բոլոր հանդես եկողները խոսեցին այս գրքերի մերօրյա պահանջարկի, որպես ուսումնական հավելյալ ձեռնարկներ օգտագործելու անհրաժեշտության և ընթերցողների ավելի լայն զանգվածների համար հանրամատչելության մասին: Նարեկ Գրիգորյանն ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետիմագիստրատուրան, ներկայումս ուսանում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրայում, «Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ նախագահն է: Ծառայել է ՀՀ բանակում, մասնակցել 2014-ի ապրիլյան պատերազմին:

Գրքերի շնորհանդեսին հեղինակին ողջունեցին և իր աշխատասիրությունների որակն ու բովանդակությունը գնահատեցին Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ոլորտի այլ մասնագետներ: Ընթացքում կարևոր անդրադարձներ եղան հայ քաղաքական մտքի արդի վիճակին, նորօրյա քաղաքական մարտահրավերներին: Երիտասարդ մասնագետների պատրաստվածության կարևորության և դրանում ներդրումներ կատարելու առաջնահերթությունների մասին խոսեց «Արմենուհի և Ղևոնդ Կուկունյանների անվան Նոր սերունդ» հիմանդրամի նախագահ Արփի Աճեմյանը Ահա այս գրքերի տպագրություննն էլ հնարավոր էր դարձել վերոհիշյալ հիմնադրամի հովանավորությամբ: «Ավետիք Իսահակյանի անվ. գրադարանը միշտ կանգնած է երիտասարդ գիտնականների կողքին,- ընդգծեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:- Հայտնի քաղաքագետներ, դիվանագետներ են ներկա գրքի շնորհանդեսին, ր կարևոր է նրանց մասնագիտական խոսքը»:

«Միջազգային հարաբերություններ. տեսագործնական հարցեր» ուսումնամեթոդական ձեռնարկում հեղինակն անդրադարձել է միջազգային հարաբերություններ հետազոտության առարկայի հիմնական թեմաներին և գիտահանրամատչելիորեն ներկայացրել է ոլորտի արդիական հարցեր և պատասխաններ: Գիրքը նախատեսված է բուհերի նեղ մասնագիտացող ուսանողության, ինչպես նաև լայն հետաքրքրություն ունեցող լսարանի համար: Նույնկերպ «Դիվանագիտություն. ընդհանուր հիմունքներ» գրքում շարադրված են դիվանագիտություն առարկայի հիմնական բովանդակային թեմաները. այն ևս հասցեագրված է թե՛ նեղ մասնագիտական շրջաններին, թե՛ առավել լայն լսարանին: Գրքերը տրամադրվելու են մասնագիտական բուհերին, Հայաստանի և Արցախի գրադարաններին: Առաջարկ հնչեց այս ուսումնամեթոդական ձեռնարկները գործածել նաև հանրակրթական դպրոցներում՝ հասարակագիտության և պատմության դասաժամերին:

Հասմիկ Սարգսյան

На данном изображении может находиться: 2 человека, костюм и в помещенииНа данном изображении может находиться: 1 человек, стоит и в помещенииНа данном изображении может находиться: 7 человек, в том числе Седрак Ерканян, люди сидят и в помещенииНа данном изображении может находиться: 3 человека, люди сидят и в помещенииНа данном изображении может находиться: 1 человек, стоит и в помещении