Hashvark

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձ է կատարել ՀՀ պետական բյուջե փոխանցված եկամտային հարկի 2018-2019թթ. հունվար-մայիս ամիսների դինամիկային:

2019թ. առաջին հինգ ամիսներին 2018թ.-ի նույն ամիսների համեմատ բյուջե հավաքագրվող եկամտային հարկը աճել է 41.7%-ով` կազմելով 198.42 մլրդ ՀՀ դրամ (տե՛ս գծապատկեր 1):

Գծապատկեր 1. Եկամտային հարկի դինամիկան 2018-2019թթ. հունվար-մայիս ամիսներին (մլրդ ՀՀ դրամ)

2019թ.-ի մայիսի ցուցանիշը բացառությամբ փետրվար ամսվա ցուցանիշից զիջում է 2019թ.-իհունվար, մարտ և ապրիլ ամիսների ցուցանիշներին:Անհասկանալի է, թե ինչով է բացատրվում 2019թ.-ի մայիսի ցուցանիշի անկումը հատկապես ապրիլի ցուցանիշի նկատմամբ շուրջ 5.6%-ով՝ կազմելով 34.87 մլրդ ՀՀ դրամ, ինչպես նաև վերջինիս մեծության փոփոխությունը մարտի համեմատ` հատկապես այն դեպքում, որ 2019թ. մարտի համեմատ ապրիլ ամսին18,793-ով ավելացել են գրանցված աշխատողների թվաքանակը՝ կազմելով 588,243 գրանցված աշխատող, որն էլ պետք է հանգեցներ  եկամտային հարկի ավելացմանը  (տե՛ս գծապատկեր 2): Ընդ որում, 2019թ.-ի մարտի համեմատ ապրիլին աճել է նաև միջին ամսական անվանական աշխատավարձը՝ շուրջ 1%-ով՝ կազմելով 179,002 ՀՀ դրամ:

Գծապատկեր 2. Գրանցված աշխատողների թվաքանակը 2018-2019թթ. հունվար-ապրիլ ամիսներին

Ստացվում է, որ ապրիլ ամսին մարտի համեմատ, ինչպես անվանական միջին ամսական աշխատավարձի, այնպես էլ գրանցված աշխատողների թվաքանակի աճը չի հանգեցրել մայիս ամսին բյուջե փոխանցվող եկամտային հարկի մեծության ավելացմանը, այլ հակառակը գրանցվել է անկում ապրիլի համեմատ:

Ավելին, նույն ապրիլ ամսին մարտի համեմատ, ինչպես միջին ամսական աշխատավարձի, այնպես էլ գրանցված աշխատողների թվաքանակի աճը ևս չի հանգեցրել  մայիս ամսին բյուջե  փոխանցվող սոցիալական վճարումների աճին ապրիլի համեմատ, այլ հակառակը՝ գրանցվել է 17.8% անկում՝ կազմելով 1.43 մլրդ ՀՀ դրամ:

Այսպիսով՝ ապրիլ ամսվա համար 2019թ.-ին մայիսին, բյուջե փոխանցված եկամտային հարկի կրճատումը մոտ 5.6%-ով, նախորդ ամսվա համեմատ համադրելի չէ ինչպես անվանական միջին ամսականաշխատավարձի, այնպես էլ գրանցված աշխատողների թվաքանակի աճի հետ: Հետևաբար, եկամտային հարկի մասով գրանցված կրճատումը չի արտացոլում տնտեսության կատարողականը: Ստացվում է, որ դիտարկվող ժամանակահատվածում աշխատողների միջին ամսական աշխատավարձը բարձրացել է, աշխատողների քանակն ավելացել է, սակայն բյուջե փոխանցվող եկամտային հարկի ծավալը ոչ միայն չի ավելացել, այլև նվազել է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...