Ես աշխատում եմ Սահմանադրության սահմաններում

- in Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ անկախ նրանից, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում, տվյալ պաշտոնը ինչպիսի նկարագրություն ունի, անհատն է, որ, այդ պաշտոնը զբաղեցնելով, ձևավորում է արդյունք։

Հուլիսի  6-ին Քարահունջում, պատասխանելով բնակիչների հարցերին, Արմեն Սարգսյանը ասաց, որ իր նախագահական լիազորությունների շրջանակներում կարողանում է բավականին բան անել։

«Ես աշխատում եմ Սահմանադրության սահմաններում։ Եվ, պարզվում է, որ այդ սահմաններում բավականին շատ բան կարող ես անել և, կարծում եմ, շատ բան կարող եմ անել։ Դուք կարող եք ունենալ աշխարհի բոլոր մեծ պատասխանատվությունները և հնարավորությունները, բայց ոչինչ չանեք, կամ հակառակը՝ ունենաք հնարավորություն և այն օգտագործեք»,- ասաց Սարգսյանը։

Նախագահը կարծում է, որ ամեն անգամ պետք չէ մտածել, թե ինչ լծակ ունես. կարևորը նպատակին հասնելն է։

«Իսկ իմ նպատակը շատ պարզ է, որ մեր երկիրը բարգավաճ երկիր լինի, երեխաները ուրախ լինեն, ես իմ ներդրումը ունենամ իմ հնարավորությունների սահմանում»,- ընդգծեց նախագահը։