«Ես միզած ունեմ այդ ամենի վրա». Նիկոլոզ Գվարամիան կոչ է արել վրացի արտադրողներին գինի և ջուր վաճառել Ուկրաինային, ոչ թե Ռուսաստանին

- in Միջազգային
Gini

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գվարամիան հուզական ձևով հայտարարել է, որ դեմ է գինու և հանքային ջրի արտահանմանը Ռուսաստան:

Նա վրդովվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Վրաստանի նկատմամբ առևտրային սահմանափակումներ կիրառելու աննպատակահարմարության մասին հայտարարության վերաբերյալ Վրաստանի իշխանությունների և ըմպելիք արտադրողների արձագանքից:

«Թքած այդ «Բորժոմիի» և գինու վրա: Այժմ մենք պետք է ասենք, որ Պուտինը լավն է, որպեսզի ինչ-որ մեկը «Բորժոմի», գինի և «Նաբեգլավի» (հանքային ջուր) արտահանի Ռուսաստան: Ես միզած այդ ամենի վրա: Ինձ համար միևնույնն է: Մենք երկիր ենք, թե՞ առևտրի օբյեկտ»,- բղավել է Գվարամիան հեռուստաալիքի ստուդիայում, վրաց արտադրողներին կոչ անելով «իրացնել իրենց արտադրանքը Ուկրաինայում»:

«Ինչու եք [արտադրողները] բռնաբարում մեր ժողովրդին»: Մեզ [Ռուսթավի -2] արգելել են ազատ արտահայտվել, որպեսզի ձեր «Բորժոմը» միայն ազատ վաճառվի Ռուսաստանում»,- վրդովվել է նա, քանի դեռ վարողը փորձում էր հանգստացնել նրան:

Հուլիսի 7-ին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան իր հեղինակային «PostScriptum» ծրագրի եթերում ռուսերեն լեզվով հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա ծնողներին: Գաբունայի հայտարարությունները դատապարտել են Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ինչպես նաև Վրաստանի բարձրագույն պաշտոնյաները:

Հաջորդ օրը ՌԴ պետդուման քննարկել է Վրաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների կիրառման հնարավորությունը: Հուլիսի 9-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը: