Լրագրողները ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվել են, թե քանի սևազգեստ են բերման ենթարկել ու ծաղկավոր բաբչկա կապել:

«Վարչապետը հրահանգել է սևազգեստ, ես, այդ թվում՝ իմ գործընկերը՝ Վանեցյանը հասկացել ենք, թե այդ սևազգեստի տակ ասելով ինչ նկատի ուներ պարոն վարչապետը: Բռնել ենք, բռնում ենք և շարունակելու ենք բռնել: Չեմ կարող ասել քանի հոգի»,- պատասխանեց Օսիպյանը:

Նա նաև նշեց, որ ասֆալտին փռելու գործընթացը շարունակվում է: Եվ այստեղ պարտադիր չէ, որ լինի վարչապետի հանձնարարականը:

«Ասֆալտին փռելը շարունակվում է, դուք ուղղակի տեղեկացված չեք, նաև վստահեցնեմ ձեզ, որ այն պահից, երբ մենք խստացրել ենք մեր մոտեցումները և դադարել ենք հանդուրժող լինելը, մարդիկ կան, որ հասկացել են և ՀՀ-ում էլ ավելի օրինապաշտ են դառել: Բայց եթե ժամանակ ունենաք, կարող եմ խորհուրդ տալ գիշերվա ժամերին դուրս գալ մեր ծառայողների հետ և կտեսնեք»,- ասաց ոստիկանապետը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...