Երեւանում պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր

- in Հասարակություն
Paytyun

Հուլիսի 25-ին, ժամը 16:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքից Նոր Խարբերդի ամառանոցներ տանող ճանապարհին տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Նոր Խարբերդի ամառանոցներ 126/10 հասցեում գտնվող չշահագործվող երկհարկանի շինությունում տեղի է ունեցել 2-րդ հարկի առաստաղի մասնակի փլուզում (մոտ 25 քմ), ինչի հետևանքով Ն.Ա.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները Ն.Ա.-ին պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա սահմանազատել տարածքը, ապամոնտաժել արտաքին պատի կախված և ընկնելու վտանգ ներկայացնող հատվածը (մոտ 1 քմ):

Ս.թ. հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երևան քաղաքի Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 25-ին, ժամը 09:32-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների և կինոլոգների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի սակրավորների ու կինոլոգների խմբերը:

Պարզվել է, որ Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում՝ չշահագործվող երկհարկանի շինությունում (1500 քմ), անհրաժեշտ է իրականացնել տեղազննման աշխատանքներ:

Սակրավորները, կինոլոգները և ոստիկանության աշխատակիցները շինությունում հայտնաբերել են ականանետի արկ (62 մմ), 223 ինքնաշեն պայթուցիչ և 4 տարրա (գունավոր և պինդ նյութով):

Հայտնաբերված ռազմամթերքը հանձնվել է ՊՆ սակրավորներին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments