Երկրում սպասվում են նոր «իջեւաններ». Հերթը Ծովագյուղինն է

- in Մամուլ
Sevan

«Առաջիկայում մեր երկրում, կարծես թե, նորանոր «իջեւաններ» են սպասվում: «Փաստ» թերթին հասած լուրերի համաձայն, առաջիկայում նմանօրինակ մի բողոքի ալիք հասունանում է Սեւանի ափամերձ մի շարք բնակավայրերում, մասնավորաբար՝ Ծովագյուղում՝ ձկնորսությունն արգելելու՝ կառավարության որոշման հետ կապված:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ծովագյուղցիները մինչեւ իջեւանյան զարգացումները համբերատար սպասել են, սակայն նման բուռն գործընթացներից հետո նույնպես մտադիր են դիմել ծայրահեղ միջոցների՝ փակելով Մ4 միջպետական մայրուղին: Խնդիրն այն է, որ Ծովագյուղում էլ ձկնորսությունն է համարվում ապրուստի հիմնական միջոց, եւ հիմա տեղացիները կանգնելու են լրջագույն փաստի առաջ, քանի որ ապրուստի միջոց հայթայթելու այլընտրանք չունեն:

Մասնագետների համոզմամբ, սակայն, արգելքն այլընտրանք չունի, քանզի սեղանին դրված է Սեւանի փրկությունը:

Այսինքն, ավելի լավ է հիմա արգելել, քան հետագայում ընդհանրապես ձկնապաշար չունենալ»: