Զոդի կամրջի վրա ողբերգական վթարի վայրում հայտնաբերվել է 6 այրված դի

- in Սոցիալական
Hrdeh

Արարատի մարզում Զոդի կամրջի մոտ այսօր տեղի ունեցած վթարի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով` նախարարի տեղակալներն այցելում են հիվանդանոցներ և տեղում ծանոթանում իրավիճակին:

Վիրավորների թիվը, ըստ առողջապահության նախարարության 12-ն է:

Այսօր ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է այսօր՝ հունիսի Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներն են՝

Սողոմոն Հակոբյան (ծնված 1956 թ., քաղաք Երևան),

Ծաղիկ Հակոբյան (ծնված 1999 թ., գյուղ Երասխ),

Գագիկ Ղուկասյան (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան),

Հրանուշ Արզումանյան (ծնված 1973 թ., քաղաք Վայք),

Նկուրյան Անդրանիկ (ծնված 1977 թ., քաղաք Արարատ),

Սարիկ Ասլանյան (ծնված 1996 թ., քաղաք Արարատ),

Նարե Գրիգորյան (7 տարեկան, քաղաք Վայք),

Սլավիկ Իշխանյան (ծնված 1953 թ., քաղաք Երևան),

Ռուզաննա Հակոբյան (ծնված 1984 թ., գյուղ Երասխ),

Արսեն Միքայելյան (ծնված 2006 թ., քաղաք Արարատ),

Ֆելիքս Մելոյան (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան):

Տուժածները հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:

Ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ: