Erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո օդանավակայանում սահմանապահների հետ ծեծկռտուք են կազմակերպել: Klix պորտալի տվյալներով, թիկնապահները նույնիսկ զենքով են սպառնացել իրավապահներին:

Էրդողանը ժամանել է Սարաևո «Հարավ-Արևելյան Եվրոպայի պետությունների համագործակցության գործընթացը» գագաթնաժողովին: Պորտալի պնդմամբ, ինքնաթիռի վայրէջքից հետո Թուրքիայի առաջնորդի թիկնապահներն «անհարիր պահվածք են դրսևորել և հրաժարվել են անցնել վերահսկողական ընթացակարգը»: Արդյունքում, նրանց և սահմանապահ ոստիկանության աշխատակիցների միջև լեզվակռիվ է սկսվել, ապա ծեծկռտուք: Միևնույն ժամանակ թուրք հյուրերը օդանավից զենք են հանել, սակայն չեն կիրառել: Կոնֆլիկտը մարել է տրապին Էրդողանի հայտնվելուց հետո:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...