Ըստ Ռոբերտ Քոչարյանի, ի՞նչ մարտահրավերներ են ծառացած Հայաստանի առջև

- in Կարծիք
Robert Qocharyan

Վրաստանի տնտեսության մեջ մեծացել է թուրք-ադրբեջանական գործոնը,ԱՄՆ-Իրան հարաբերությունները լարվածության նոր մակարդակում են։ Այս համատեքստում ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ մարտահրավերներին դիմակայելու համար։

Այս հարցին «Գոլոս Արմենիի»-ի հետ հարցազրույցում պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերչտ Քոչարյանը՝ նշելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները։

Տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը ներկայացնելով՝ Քոչարյանն ասել է, որ մենք սեղմված ենք 4 երկրի միջև, որոնցից երկուսի հետ ոչ բարեկամական հարաբերություններ ունենք։ Դա մեզ թույլ չի տալիս մի շարք ոլորտների համար հարթակ հանդիսանալ։ Բացի այդ, մեր տարածքը մեծ չէ, խելացի մարդկանց կապիտալը բացակայում է, բնակչությունը ծերանում է, իսկ Սփյուռքը՝ ձուլվում։

Նշված խնդիրները հաղթահարելու համար մեծ ջանքեր են հարկավոր։ Քոչարյանի խոսքով՝ իշխանություններն ադեկվատ չեն ընկալում այդ խնդիրների լրջությունն ու կարևորությունը։