donald-trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով ԱՄՆ դրոշը կծածանվի Մարս մոլորակի վրա: Այս մասին հայտնում է CBS-ը:

Թրամփն այս մասին հայտարարել է Վաշինգտոնում ԱՄՆ Անկախության օրվա առթիվ ելույթում:

«Ուզում եմ իմանաք, որ շատ շուտով կվերադառնանք Լուսին եւ մի օր, մոտ ժամանակներում, ԱՄՆ դրոշը կամրացնենք Մարս մոլորակում», – ասել է Թրամփը:

Այս տարվա մայիսին Թրամփը խոստացել է լրացուցիչ 1.6 միլիարդ դոլար հատկացնել ՆԱՍԱ-ին Լուսնի և Մարսի յուրացման համար:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...