Ժամանակավորապես կասեցվել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Այս տեղեկությունը հաստատել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

«Հաստատում եմ, մնացած մանրամասների մասին վաղը ԲԴԽ-ն հանդես կգա հայտարարությամբ»,- ասաց Բեքմեզյանը:

NEWS.am-ի հետ զրույցում դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ տեղյակ չէ իր լիազորությունները դադարեցնելու որոշումից։

Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակում օրեր առաջ խուզարկվել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...