Ժերեմի Դելվերը Երեւանում Ֆրանսիայի դեսպանատանը կատարել է Հայաստանի հիմնը (տեսանյութ)

- in Տեսանյութեր

Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատարներից բարիտոն Ժերեմի Դելվերը ելույթ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնին նվիրված երեւանյան միջոցառման ժամանակ:

Այսօր՝ հուլիսի 12-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ կատարել է Հայաստանի օրհներգը:

Նա Հայաստանում սիրվել է այն բանից հետո, ինչ 2018 թ. հոկտեմբերի 5-ին՝ Փարիզում՝ «Հաշմանդամների պալատում», լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ժամանակ կատարել է «Հայկական վալսը»: