Ռուս-վրացական պատերազմն ավելի բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա, քան Ապրիլյան պատերազմը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Վրաստանի հետ հարաբերություններում արդեն բավականին դրական տեղաշարժ կա։ Ակտիվ աշխատում ենք բոլոր ուղղություններով՝ հասկանալու, թե որ ուղղությամբ կկարողանանք Վրաստանի հետ աշխատել»,- ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ Գրիգորյանն ասաց, որ դրանցում եւս դրական տեղաշարժ կա. «Ակտիվ քննարկում կա էներգետիկ ոլորտում համատեղ աշխատելու»:

Մենք պատրաստ ենք ամենայն պատասխանատվությամբ ստանձնել Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի գործառույթները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ փաստաթղթի մշակման համար հսկայական աշխատանք է կատարվել։

«Ինչու ենք որոշել մշակել նորը, պատճառները բազմաթիվ են, 12 տարի առաջ է ստեծվել գործողը, որից հետո Հայաստանում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել»,- նշեց Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի գլխավոր մարտահրավերը շարունակում է մնալ Արցախի շուրջ զարգացումները. «Մենք անհրաժեշտություն ենք տեսնում ընդլայնել անվտանգության հայեցակարգը, մենք համոզված ենք, որ մեր հզորությունը գալիս է մեր դավանած գաղափարներից, երկրի առաջնորդներից ու երկրի հեղինակությունից»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանն ասաց, որ անհերքելի է, որ Հաայստանի, Արցախի ու Սփյուռքի անվտանգության հարցերը փոխկապակցված են։ Նա նաեւ նշեց, որ անհրաժեշտ է ձեւավորել փաստաթուղթ, ոը կլինի ճկուն։

Սպասենք գործընթացին ու տեսնենք՝ ինչ արդյունքներ կլինեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործին, ում լիազորությունները ժամանակավորապես կասեցված են:

Գրիգորյանը նշեց, որ այս գործով շարունակելու է իր որդեգրած սկզբունքն ու չի խոսելու։

Քայլեր կատարվում են դավադիր ուժերի հայտնաբերման ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ օրինակ, Վիտալի Բալասանյանը մտնո՞ւմ է այդ ուժերի մեջ, քանի որ վերջերս ստուգել էին նրա մեքենան, Գրիգորյանը պատասխանեց. «Հրապարակային ինչ խոսվել է, միայն դրա մասին կարող ենք ասել, այլ բան չեմ կարող ասել»։

Գրիգորյանի խոսքով՝ Երեւան-Ստեփանակերտ հարաբերությունները գտնվում են լավ վիճակում. «Խնդիրներ եղել են, բայց դրանք անցյալում են»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...