«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր մանրամասներ են հայտնի դառնում «Իմ քայլում» «հավատաքննություն» անցած մարզպետների հետ հանդիպումից: Հանդիպման նպատակն է եղել ճշտել` ինչու լավ չեք աշխատում, ինչու մարզերում իշխանության ռեյտինգն անկում է գրանցում:

Հավատաքննիչը հիմնականում եղել է Լիլիթ Մակունցը։

Բոլորին գրեթե նույն հարցն է տրվել՝ ի՞նչն է ձեզ խանգարում աշխատել: Մարզպետների պատասխանը հիմնականում նույնն է եղել` համայնքների ղեկավարները. նրանք չեն կարողանում աշխատել, որոշակիորեն «հաբռգած են», չեն ենթարկվում:

Ամենաշատը բողոքել է Արարատի մարզպետ, կոկորդիլոսների մասնագետ Գարիկ Սարգսյանը` տեղեկացնելով, որ համայնքապետ ունեն, որը չի ներկայանում մարզպետարան, ոչ մեկին «պրիզնատ» չի գալիս: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն էլ բողոքել է իրավապահներից:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ելույթը խիստ պայթուցիկ է եղել. «Մարզում ինձ աշխատել խանգարում են Գագիկ Ծառուկյանն ու Էդոն` քրեաօլիգարխիկ խավը։ Ի՞նչ է նշանակում` Էդոն մարզում վեր է կենում-ասում՝ Աբովյան քաղաքը չենք տա գործ տվողներին։ Այդքանից հետո նա ի՞նչ գործ ունի ԱԺ-ում, նա ընդամենը ախրաննիկ էր, մնացել է ախրաննիկ»:

Պետրոսյանը տեղեկացրել է, որ այդ առնչությամբ ինքը նամակ է հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Միակ մարզպետը, որը որևէ բողոք, մուննաթ չներկայացրեց, Հունան Պողոսյանն էր։ Ասաց` ինձ ոչ մի բան չի խանգարում աշխատել։

Քննարկումներից ակնհայտ դարձավ, որ մեր թիմում պատգամավորների մի ստվար մասը մարզպետների հետ, եթե չասենք թշնամական, ապա խոր «նեպրիյազնի» մեջ է։ Օրինակ` Արփի Դավոյանը շատ «խիստ» տոնով Վայոց ձորի մարզպետին մեղադրանք ներկայացրեց` դու սերտաճել ես Ջերմուկի Արսենյան Աշոտի, իր որդու հետ, շաբաթ-կիրակին նրանց ջերմուկյան հյուրանոցում ես անցկացնում»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...