Ինքնահռչակը. Ինչով է պայմանավորում Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ իր լինելը

- in Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը շարունակում է իր շրջապատին հավաստիացնել, որ առաջիկա երկու ամսում ինքը լինելու է ազատության մեջ, և դա պայմանավորում է ոչ թե դատարանի կողմից իրեն արդարացնելու կամ իրեն ներկայացված մեղադրանքը չհաստատվելու հետ, այլ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ:

Ընդ որում՝ Քոչարյանը քաղաքական իրավիճակի փոփոխությունը պայմանավորում է արտաքին աջակցության գործոնով»: