«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության տեսչական մարմնում բավական լարված իրավիճակ է ստեղծվել։ Աշխատողները միմյանց վրա զեկուցագրեր են գրում, և դրանից հետո առաջ եկած դժգոհությունն իրականում կառույցում ստեղծում է անվերահսկելի իրավիճակ։
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանն ըստ էության չի կարողանում վերահսկել իր ղեկավարած կառույցում իրավիճակը։
Իրավիճակը վերահսկելու որոշակի փորձեր իրականացնում է Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանը։ Վերջինս էլ, սակայն, աշխատողներին մշտապես սպառնում է ՀՀԿ-ի հնարավոր ռևանշով»։