Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակվել Ամուլսարի հանք տանող ճանապարհին լարված վիճակի մասին:

Ըստ տեղեկության, հանքի ճանապարհը փակածտեղի բնակիչները թույլ չեն տվել Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին եւ փորձագետներին այցելել հանքի տարածք: Բնակիչները պահանջում են փորձագիտական աշխատանքի շրջանակում արձանագրել համայնքի բնակիչների իրավունքների խախտումներն ու դիրքորոշումները:

Հիշեցնենք, որ կառավարության նախաձեռնությամբ լիբանանյան ընկերությունն իրականացնում է հանքի փորձաքննություն, պարզելու համար բնապահպանական ռիսկերը: Նախնական եզրակացությունը ներկայացվել է Քննչական կոմիտե, իսկ վերջնականը պետք է ներկայացվի մինչեւ հուլիսի վերջ:
Նախօրեին տեղի համայնքների բնակիչները դժգոհել էին, որ փորձաքննությունը չի պարզել իրենց կարծիքները եւ չի եղել ազդակիր համայնքներում:

Ամուլսարի տարածքում քննչական գործողությունների իրականացմանը խոչընդոտելու պատճառով քաղաքացիներ են բերման ենթարկվել:

«Արմենպրես»ին այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Այդ տարածքում պետք է իրականացվեին քննչական գործողություններ: Տարածքում հավաքված անձինք խոչընդոտել են մի շարք գործողությունների իրականացմանը, ինչի համար կան բաժին բերված քաղաքացիներ»,- ասաց Էդգար Ջանոյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...