Լողավազանի ջուրն արդեն իսկ դատարկվել է, ապամոնտաժումն ընթացքի մեջ է

- in Սոցիալական

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Օշականի կամրջի մոտ տեղադրված լողավազանի շուրջ բարձրացված աղմուկին ու ապամոնտաժմանն ուղղված քայլերին։

«Օշականի կիսաքանդ կամրջի տակ տեղադրված լողավազանի վերաբերյալ ոլորտի պատասխանատու ստորաբաժանմանը իմ կողմից տրվել է հանձնարարական խնդիրը ուսումնասիրելու և դրան լուծում տալու վերաբերյալ:

Օշական համայնքի ղեկավարին առաջարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով ապամոնտաժել տեղադրված ժամանակավոր լողավազանը և տարածքը բերել նախկին տեսքին:

Համայնքի ղեկավարը նշել է, որ քաղաքացիների կողմից լողավազանը տարածքում տեղադրվել է ինքնակամ, դրա տեղադրման վերաբերյալ համայնքի կողմից տրված թույլտվություն առկա չէ և պարտավորվել է սեղմ ժամկետում ապամոնտաժել փչովի ժամանակավոր լողավազանը և ապահովել տարածքի նախկին տեսքը:

Արդեն իսկ լողավազանի ջուրը դատարկվել է, ապամոնտաժումը ընթացքի մեջ է:

Տարածքը նախկին տեսքին բերելու համար մարզպետարանի կողմից վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 15-ը»: