Խոշոր վթարի հարցով բոլոր տարբերակները դիտարկվում են

- in Հասարակություն

Այս մասին այսօր լրագրողներին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե դիտարկվո՞ւմ է արդյոք հաքերային հարձակման տարբերակը:

Փոխնախարարի խոսքով՝ այս փուլում տվյալների վերլուծություն է կատարվում, մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում կավարտվի Երևանի ՋԷԿ-ի, Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի և բոլոր խոշոր ենթակայանների ֆազային լարումների վերլուծությունը. Կրիչներից բոլոր տվյալները ստացված են, վերլուծական փուլում են գտնվում: Վերլուծությունից հետ, երբ պարզ դառնա որ հատվածից է վթարն սկսվել, դրանից հետո արդեն վթարի պատճառների վերաբերյալ վերլուծություն կարվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե վթարի երկու վարկած կա, երկուսն էլ արտաքին: Հարցին, թե ի՞նչ նկատի ուներ վարչապետը, փոխնախարարը պատասխանեց, որ այսօր առկա երկու վարկածը հետևյալն են: Մեկը՝ հնարավոր տատանում իրանական կողմից, մյուսը, մեր ներքին ռեսուրսների, այսինքն տեխնոլոգիական խնդիր կայաններից մեկում: Այսինքն՝ ներքին վարկած էլ կա. Վարչաետի հայտարարությունից հետո ուսումնասիրման դինամիկան փոխվել է, մենք հիմա չենք բացառում, որ դա եղել է տեխնոլոգիական խնդրի պատճառով, հավանական է Երևանի ՋԵԿ-ում կա Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկում:

Փոխնախարարը նաև նշեց, որ այս վթարի խոշորություն այնքան մեծ էր, որ ըստ երևությին հնարավոր էր, որ համակարգը զրոյի վրա նստեր, այսինքն՝ ամբողջությմաբ ունենայինք էներգամատակարարման դադարեցում, որը վերականգնելը մի քանի օր կտևեր: Բայց համակարգի պատրաստ լինելու շնորհիվ 40-45 տոկոս էներգամատակարարում կար, և հնարավոր եղավ վթարի հետևանքներն արագ վերցանել: