Կա՛մ 10 միլիոն եվրո, կա՛մ պրոբլեմներ. Ինչու է Սամվել Կարապետյանի եղբորորդին ծեծել գործարարին. Մանրամասներ

- in Մամուլ
Samvel Karapetyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ մամուլն ակտիվորեն քննարկում է գործարար Վահե Պարազյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի միջադեպը։

Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Վահե Պարազյանը «Ժամանակ»-ին պատմել է, որ Կարապետյանների հետ կոնֆլիկտն ունի նախապատմություն։ Տարիներ առաջ իրենք Մոսկվայում շինարարական ընկերություններ են հիմնել, մասնակցել են «Գազպրոմ»-ի տենդերներին, սակայն մի փուլից Սամվել Կարապետյանը պահանջել է բիզնեսը տալ իրենց ու հեռանալ, այլապես խոստանում է «դեպորտ» անել երկրից, բացի բիզնեսից՝ Կարապետյանները պահանջել են նաև վերադարձնել երկու տարվա մեջ աշխատած 10 միլիոն եվրոն։