magnitude Erkrasharzh

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Գեւին Նյուսոմն արտակարգ դրություն է հայտարարել երկրորդ ուժեղ երկրաշարժից հետո, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ 7,1 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները, որոնք վերջին 20 տարվա մեջ ամենահզորն էին, զգացվել են Սակրամենտոյից մինչեւ Մեքսիկա:

Երկրաշարժի հետեւանքով վնասվել են ճանապարհներ, շինություններ, խմելու ջրի խողովակներ, գազատարներ եւ այլ ենթակառուցվածք, հրդեհվել են բնակելի տներ:

Նահանգապետը Կալիֆոռնիայի բնակիչներին նախազգուշացրել է, որ նոր ցնցումների վտանգ կա:

«Որպես կալիֆոռնիացիներ՝ մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ երկրաշարժին»,-հայտարարել է նահանգապետը՝ բոլոր տուժածներին խոստանալով օգնություն տրամադրել դաշնային ֆոնդերից:

Անցած չորեքշաբթի Կալիֆոռնիայում գրանցվել էր 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, երեք օր անց հաջորդել է 7,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...