Կայծակից ճաքել է Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցու գմբեթը

- in Մամուլ
Haghatsin vanq ekexeci antar

«Հայաստանի Հանարապետություն» օրաթերթը գրում է. «2018 թվականի սեպտեմբերի 9-ին կայծակի ուժգին հարվածից վնասվել են Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի հյուսիսային նիստերը:

Գմբեթի վրա մաքրման աշխատանքներ կատարալիս մասնագետներն ասացին, որ ծածկասալերը 1-1,5 սանտիմետր իրարից հեռացել են ու լայն ճեղքեր առաջացրել: Փորձում ենք լուծել այս կարեւոր հարցը: Սա թերեւս եկեղեցու խնդիրներից ամենաառաջնայինն է: Գանձասարը օծման օրվանից առ այսօր հինգ անգամ հիմնանորոգվել է: Վերջինը` 1992 թվականին, եւ մինչ օրս աշխատանքներն ընթանում են»,- «ՀՀ»-ի հետ զրույցում պատմել է Գանձասարի վանահայր տեր Սահակ վարդապետ Շաքարյանը: Տեր հայրը նաեւ տեղեկացրել է, որ  եկեղեցու 777-ամյակին ընդառաջ Գանձասարում  վերանորոգվել են շենքերի տանիքներն ու ծածկերը, կանաչապատվել է տարածքի ահռելի հատված, վերանորոգվել են միաբանական խցերն ու քառուղիները: Ասել է նաեւ, որ մեծ ծրագրեր ունեն Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակի առիթով»: