Sevan

«Սևանա լճից վերցված նմուշների լաբորատոր արդյունքները դեռ հայտնի չեն, երբ հայտնի դառնա, մենք կիրազեկենք հանրությանը և համապատասխան միջոցներ կձեռնարկենք:

Ողջ աշխարհում այս տարի գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը: Խնդիրն առկա է թե´ ծովերում, թե´ լճերում, նաև Սևանում»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադառնալով Սևանա լճի «ծաղկման» խնդրին, որը համացանցային քննարկումների մեծ առիթ է դարձել:

Արսեն Թորոսյանը նշեց, որ այս պահին չի կարող հորդորել լողալ կամ չլողալ Սևանա լճում, և, ամենայն հավանականությամբ, վաղը կամ մյուս օրը հայտնի կդառնան լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Արսեն Թորոսյանը հիշեցրել է, որ ինքն անցած տարի լողացել է Սևանա լճի չկանաչած հատվածներում, իսկ այս տարի ամեն բան վերջնական պարզ կլինի փորձաքննությունից հետո:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...