Կինն ու տղամարդն ընկել են 9-րդ հարկի պատուհանից սեքսով զբաղվելիս

- in Հասարակություն
hambuyr-axjik

Սանկտ Պետերբուրգում կինն ու տղամարդը ընկել են 9-րդ հարկի պատուհանից սեքսով զբաղվելիս։ Կինը մահացել է, իսկ նրա զուգընկերը պարզապես վեր է կացել ու հեռացել, գրում է «Ֆոնտանկա»-ն։

Կայքի տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 5-ի գիշերը Համերաշխության պողոտայում։ Իրավապահներին այս ամենի մասին տեղեկացրել է տեղի բնակչուհին, որը դարձել է պատահածի վկան։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեսել են զոհվածի մարմինը, որի կողքին ընկած էին կոտրված հեռուստացույցն ու հատակմաքրիչը։

Որոշ տեղեկություններով՝ կինը խմել է չորս տղամարդկանց ընկերակցությամբ, իսկ հետո առանձնացել է նրանցից մեկի հետ լուսամուտագոգին։ Երիտասարդները այնպես են տարվել միմյանցով, որ կորցրել են հավասարակշռությունն ու ցած ընկել։