Կիևից Երևան ժամանած PS-611 չվերթի օդանավում հունիսի 28-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է բարձր ջերմությամբ (38,20C) և ցանավորումով ուղևոր:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ ուղևորը մեկուսացվել է, և վերջինիս մոտ սույն թվականի հունիսի 28-ին ախտորոշվել է ջրծաղիկ, կազմակերպվել է հետագա բուժումը և հսկողությունը:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է հունիսի 28-ի Կիև-Երևան PS-611 չվերթի ուղևորներին` մինչև ջրծաղիկի առավելագույն գաղտնի շրջանը (21 oր) թուլություն, ջերմություն, ցանավորում ունենալու դեպքում անհապաղ դիմել բժշկի:

«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվել են օրենսդրությամբ իրեն վերապահված բոլոր գործառույթները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...