Dolar

ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոսնտանտին Օրբելյանի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ 2016 թվականի հուլիսին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նոտարական գրասենյակներից մեկում իր և Գ. Մ.-ի միջև կնքվել է առք ու վաճառքի պայմանագիր, որից հետո ինքը Գ. Մ.-ին պարտքով տվել է խոշոր չափի ԱՄՆ դոլար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Օրբելյանն իրավապահներին հայտնել է, որ Գ. Մ.-ն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է նշված գումարին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է մոտ 600 հազար ԱՄՆ դոլար։ Ոստիկանությունը պարզում է Գ. Մ.-ի ինքնությունը, ինչպես նաև՝ որ նոտարական գրասենյակում է գործարքը կատարվել։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Կ. Օրբելյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրենն է։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...